Գագարին նախագիծ
Նկարագրություն
2020 թ․ հունսի-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հետ միասին մասնակցել է «Գագարին Նախագիծ» ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակը ինքնաբավ համայնքի ձևավորումն էր՝ կայուն զարգացող և նորարար կենսակերպով, որն ուղղված է բնակիչների բարեկեցության, ստեղծագործականության և երջանկության խթանմանը։Նախագիծը համախմբել էր տեղական համայնքները, շահառու կառույցները և տեղական ու միջազգային մասնագիտական խմբերին՝ մշակելու տարածքային զարգացման կայուն երկարաժամկետ մոդել, որը կօգնի բացահայտել և մաքսիմալ օգտագործել տեղական մարդկային ներուժը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերում։
Հետազոտության թիրախ
- Մշակութային ժառանգության պահպանում՝ ավանդույթների, ծեսերի ու սովորույթների բացահայտում և ապրանքայնացում
- Համայնքների ներգրավում՝ մասնակցային ազգագրություն, տեղացիների ձայնի լսելի դարձում
- Զբոսաշրջության զարգացում՝ մշակութային ժառանգության ներուժի գնահատում զբոսաշրջային ծրագրերում
- Բնակավայրերի անվանումներ՝ ծագում, հին և նոր անվանումներ, ավանդապատումներ
- Ինքնություն և լեզու՝ խմբային պատկանելիություն, բարբառներ, լեզվաբառարաններ
- Բանավոր գեղարվեստական խոսք՝ գուսաններ, աշուղներ, հեքիաթասացներ
- Բնական և կրոնական լանդշաֆտ՝ սրբավայրեր, տոնածիսական տարածքներ
- Ընտանիք և ընտանեկան կապերի դրսևորում
- Տոնածիսական լանդշաֆտ՝ բնաշխարհը, սրբավայրը և տոնը
