Արցախի բանավոր պատմությունների թվանշային շտեմարան

Նկարագրություն

Եռամյա այս նախագծի նպատակը բռնի տեղահանված արցախցիների բանավոր պատմությունների թվանշային շտեմարանի ստեղծումն է՝ պահպանելու այն անհատական վկայությունները, որոնք անդրադառնում են գոյատևման ռազմավարություններին, առօրյա կյանքին և կորսված հայրենիքի հետ ունեցած կապին՝ սկսած ուշ խորհրդային շրջանից մինչև 2023 թվականի Արցախի էթնիկ զտումը։ Շտեմարանը կծառայի որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահոց և պատմական իրադարձություններին վերաբերող վկայությունների հավաքածու։Նախագծի շրջանակում գրանցվելու է 2020-2023 թթ. Արցախի յոթ շրջաններից և Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանվածների 180 բանավոր պատմություն։

Հետազոտության թիրախ

  • 1980-90-ականների Արցախի շարժումը և առաջին Արցախյան պատերազմը
  • Արցախի շրջափակումը (2022թ. դեկտեմբեր – 2023թ. սեպտեմբեր)
  • 2023թ. էթնիկ զտումները

Արդյունքներ

  • Թվային բանավոր պատմությունների շտեմարան (հատուկ մշակված հարթակով)
  • Թվային հումանիտար գիտության մեջ վերապատրաստված թիմ
  • Գիտական հոդվածներ՝ գրանցված բանավոր պատմությունների հիման վրա

Մանրամասներ

Կարգավիճակ:Ակտիվ
Մեկնարկի ամսաթիվ:01 January 2024
Ավարտի ամսաթիվ:31 December 2026
Տեսակ:Փաստագրություն
Տեվողություն:3 տարի