Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում

«Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» գիտաժողով

Ամփոփում

«Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» գիտաժողով

2025թ․ հոկտեմբերի 17-19-ը կայացավ միջազգային գիտաժողով՝ «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը, Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (Inalco)։

Հիբրիդային ձևաչափով ընթացող միջազգային գիտաժողովը մեկտեղել էր երեսունից ավել հետազոտողների Հայաստանից և արտերկրից, որոնք տարբեր հումանիտար գիտակարգերի (պատմություն, մշակութային մարդաբանություն, լեզվաբանություն, մշակութաբանություն, հնագիտություն, հոգեբանություն) շրջանակում քննարկեցին Արցախի շարունակվող ճգնաժամը՝ արցախցիների 30-ամյա գոյապայքարի, պատերազմների և տեղահանության համատեքստում։

Մանրամասներ

Ամսաթիվ:հինգշաբթի, 16 հոկտեմբեր 2025 - ուրբաթ, 17 հոկտեմբեր 2025
Ժամ:09:00
Վայր:Երևան
Տեսակ:Համաժողով
Գին:Անվճար
Կազմակերպիչներ:ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խումբ, "Հազարաշեն" ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն, Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales, Ֆրանսիա)
Գիտաժողովի կազմկոմիտե:Լևոն Աբրահամյան, Հրանուշ Խառատյան, Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլիս, Գայանե Շագոյան, Լուսինե Խառատյան
Լեզուներ:hy, en